Սնունդը և առողջությունը
Ֆեյխոան` յոդի մատակարար
Ֆեյխոայի պտղաբույսն օգտագործվում է ինչպես թարմ վիճակում, այնպես էլ` մուրաբաների ու ջեմերի տեսքով: Այս պտուղն իր անվանումը ստացել է բրիտանացի բուսաբան Սիլվա Ֆեյխոյի պատվին:
Հիմնականում այս պտղի լավ եւ հասուն ժամանակը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին է: Իսկ որպեսզի այն համեղ լինի, պետք է շատ լավ հասած լինի: Եթե դուք լավ չհասած պտուղներից եք գնել, ապա պետք չէ հուսահատվել, այն մի քանի օրվա ընթացքում տանը կհասունանա: Լավ հասած վիճակում ֆեյխոան հնարավոր չէ արտահանել, այդ պատճառով էլ միրգը արտահանում են կիսահասած վիճակում: Անհոգ եղեք, այն չի կորցնում իր օգտակար հատկությունները:
Մեր թերթի մշտական ընթերցող եւ նամակագիր Ջուլիետա Սահակյանը՝ անդրադառնալով ֆեյխոային, հետաքրքիր բաղադրատոմսեր է ուղարկել. «Նախ սկսենք այն բանից, որ վահանագեղձի հիվանդության դեպքում պետք է շատ ֆեյխոա օգտագործել:
Աշխարհում այն միակ պտուղն է, որ կարող է մրցել ծովամթերքների հետ՝ իր մեջ եղած յոդի պարունակությամբ: 1կգ ֆեյխոայի մանր կտրատած պտուղների վրա լցնել 700գ շաքարավազ: Պահել ապակե տարայի մեջ, ծածկել մետաղե կամ ապակե կափարիչով: Տարան պահել սառնարանում: Նման` այսպես ասած` հում մուրաբան օգտակար է դիմադրողականության բարձրացման համար:
Բացի այդ, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել այն աթերոսկլերոզի, ավիտամինոզի, աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունենալու դեպքում:
Ֆեյխոայի եթերային յուղը օգտակար է հակաբորբոքային, մաշկային հիվանդությունների դեպքում: Ֆեյխոայից նաեւ շատ համեղ աղցան են պատրաստում: Մաքրել այն կեղեւից, քերիչով անցկացնել, ավելացնել հավասար քանակությամբ քերած բազուկ, ավելացնել մի քիչ ձեթ եւ ուտել։ Շատ համեղ է եւ օգտակար:
Անուշաբույր թեյ է ստացվում ֆեյխոայի կեղեւներից»: Բացի յոդից, ֆեյխոան նաեւ մեծ քանակությամբ վիտամին C սախարոզա է պարունակում, պեկտինային նյութեր, բջջանյութ: Եվ նույնիսկ թվարկված օգտակար նյութերի պարունակությամբ գերազանցում է հատապտուղներից շատերին:
Ֆեյխոան հիանալի միջոց է հիպերտոնիայի եւ աթերոսկլերոզի դեմ: Այն կարելի է խառնել շաքարի հետ 2:1 հարաբերությամբ:
Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների համար շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է կես բաժակ ջրով բացած 1 ճաշի գդալ ֆեյխոայի հյութը:
Ֆեյխոայի ծաղիկները եւս մեծ բուժական նշանակություն ունեն: Ծաղիկները հավաքում են, չորացնում, ավելացնում թեյերին, կամ կարելի է նաեւ` մուրաբային:
Դեռ շատ վաղուց մարդիկ գիտեին, որ ֆեյխոան լավ պրոֆիլակտիկ միջոց է դեղնախտով հիվանդների հետ շփման ժամանակ` վարակը կանխելու համար:
Ընդհանրապես խորհուրդ չի տրվում այս պտուղը սառեցնել, հալեցրած վիճակում կարելի է սոուս պատրաստել: Պետք է նաեւ հիշել այն մասին, որ ֆեյխոայի պտուղները չեն չորացնում, իսկ թարմ վիճակում այն կարելի է պահել 1 ամիս: Ավելի երկար պահպանելու համար կարելի է խառնել 1:1 հարաբերությամբ շաքարավազ եւ մի փոքր ջերմային մշակման ենթարկել: Այս վիճակում այն իր օգտակար հատկությունները չի կորցնում, օգտագործելիս էլ կարելի է ավելացնել ընկույզ:
Ֆեյխոայի հյութն օգտագործում են նաեւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում:
Ֆեյխոայի հյութը բակտերիցիդային ազդեցություն կարող է ունենալ աղիքային ցուպիկների վրա:
Խորհուրդ չի տրվում ֆեյխոա օգտագործել ճարպակալման դեպքում եւ շաքարախտով տառապողներին:
13.02.2010 ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
09.12.2010
Շատ շնորհակալություն Ջուլիետա Սահակյանին և Սուսաննա Ազատյանին նման հետաքրքիր նյութի համար: Ինձ շատ էր անհրաժեշտ նյութ Ֆեյխոայի և նրա նշանակության մասին: ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ